ԵԱ-2012-ի ժամանակ Կիևի կենտրոնը կվերածվի հսկայական ֆան-գոտու

ԵԱ-2012-ի ժամանակ Կիևի կենտրոնը կվերածվի հսկայական ֆան-գոտու

PanARMENIAN.Net - Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման ժամանակ Կիևի կենտրոնը կվերածվի հսկայական ֆան-գոտու:

Կիևի կենտրոնում երկրպագուների համար ֆան-գոտու ստեղծումն իր մեջ կներառի կանոնակարգի վերահսկման ապահովում, բազմաթիվ կոմունալ հարցերի լուծում, բժշկական պարեկություն, երկրպագուների համար ժամանցային ծրագրի մշակում և փրկարարների աշխատանքի ապահովում, հաղորդում է ura-inform.com-ը:

Ֆան-գոտին 2012-ին ամենախոշորը կդառնա ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրոպայում: Ուստի գոտու ստեղծման ժամանակ պատասխանատվության աստիճանը շատ բարձր է: Մայրաքաղաքի կենտրոնում երկրպագուների համար հսկայական էկրան կտեղադրեն, որպեսզի նրանք կարողանան հետևել սիրելի թիմերի խաղին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---