11 դեկտեմբերի 2011 - 15:43 AMT
Իրան. Եվրամիությունը նավթի արտահանման վերաբերյալ պատժամիջոցներ չի ընդունի

Եվրամիությունը “հաստատ'' չի ընդունի պատժամիջոցներ, որոնք վերաբերում են իրանական նավթի արտահանմանը, քանի որ դա բացասաբար կազդի նավթի համաշխարհային շուկայի վրա, հայտարարել է Իրանի Նավթի նախարար Ռուստամ Քասեմին, փոխանցում է Ռոյտերս գործակալությունը:

“Իրանի քաղաքականությունը դեպի Եվրոպա նավթի անխափան հասցման ապահովումն է: Իրանը հանդիսանում է խոշորագույն մատակարար, և մեր արտահանման վերաբերյալ ցանկացած պատժամիջոց, անկասկած, վնաս կհասցնի համաշխարհային շուկային”,- Թեհրանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նախարարը:

ԵՄ երկրների առաջնորդներն ուրբաթ կոչ են արել հունվարի վերջին Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունել, որպեսզի, միջուկային ծրագրի հետ կապված, մեծացվի Թեհրանի վրա ճնշումը: