Իրանն ընդլայնելու է իր ներկայությունը ազատ և միջազգային ջրային տարածությունում

PanARMENIAN.Net - Իրանն ընդլայնելու է իր ներկայությունը ազատ և միջազգային ջրային տարածությունում, կիրակի հայտարարել է ՌԾՈւ հրամանատարի տեղակալ ծովակալ Հոլամ-Ռեզա Հադեմ Բիհամը, հաղորդում է IRNA:

Հադեմ Բիհամն ասել է, որ ներկայումս ՌԾՏ ակտիվ դերակատարում ունի` իրանցիների հետաքրքրությունների պաշտպանության հարցում և միջազգային ջրային տարածությունում; Տարածաշրջանում բոլոր արտատարածքային շարժումները կուսումնասիրվեն, որպեսզի կանխվեն թշնամիների կողմից բոլոր հնարավոր վտանգները, ասել է նա:

ՌԾՈւ-ի հրամանատարն ընդգծել է, որ իրանական ուժերը զինված են ամենաժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով և բարդ ռադարներով: Քննադատելով Իրանի դեմ պատժամիջոցները` նա նշել է, որ դրանք ազդեցություն չեն թողնում նավատորմի հնարավորությունների և արտադրողականության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---