Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել

Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել

PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումից սեփական որոշման հանումը վկայում է ոչ միայն Ղարաբաղի վերաբերյալ քղաքական-դիվանագիտական պայքարի սրման մասին, այլ նաև ամբողջ բանակցային գործընթացի ձևաչափի վերափոխման»,- Analitika.at.ua-ի մեկնաբանությունում հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետի կարծիքով, խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված մադրիդյան սկզբունքների ավելի ակտիվ առաջխաղացման մասին: “ Այդ որոշման ընդունման դեպքում, կառաջանար ՄԱԿ-ի որոշման և եվրոպական միջազգային իրավունքի փաստացիորեն գոյություն ունեցող նորմերի դրույթների “հատում”: Վերջիններս գործարկվել են Կոսովոյից հետո: Երևում է` Ադրբեջանն այդ ուղղությամբ իրականացրել է զոնդային օպերացիա և ստացել է այն, ինչը սպասելի էր”,- հայտարարել է քաղաքագետը:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում վիճակի» մասին որոշման նախագիծը, որը մտցվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ Ադրբեջանի պնդմամբ, հենց Բաքվի առաջարկությամբ էլ կրկին հանվել է քննարկումից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---