12 դեկտեմբերի 2011 - 10:23 AMT
Արոնյանը շարունակում է 5-րդ տեղը զբաղեցնել London Chess Classic-ում

Անգլիայի մայրաքաղաքում ավարտին է մոտենում London Chess Classic շախմատի մրցաշարը, որտեղ ելույթ է ունենում նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

8-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի խաղաց Դևիդ Հոուելի (Անգլիա) հետ և 8 միավորով շարունակում է 5-րդ տեղը զբաղեցնել: Մրցաշարի առաջատարը 15 միավորով ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկն է, որը վերջին տուրում հաղթանակ տարավ Լյուկ Մաքշինի (Անգլիա) նկատմամբ: 13 միավորով երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), 12-ական միավոր ունեն Մաքշինն ու Խիկարու Նակամուրան (ԱՄՆ):

London Chess Classic-ի վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Կրամնիկի, Մաքշինը` Վիշվանաթան Անանդի, Նակամուրան` Մայքլ Ադամսի հետ: Նայջել Շորթի մրցակիցը կլինի Կարլսենը: