12 դեկտեմբերի 2011 - 11:21 AMT
Թուրքիան գրոհայիննե՞ր է պատրաստում Սիրիայի դեմ սրբազան պատերազմ սկսելու համար

Սիրիայի զինված ուժերը Ջասար ալ Սուհուր գյուղում, որը սահմանակից է Թուրքիային, թուրք գրոհայինների ջոկատ ձերբակալել, որն ապօրինի է ներխուժել Սիրիայի տարածք, գրում է «Արաքս» շաբաթաթերթը:

Հարցաքննության ժամանակ գրոհայինները խոստովանեցին, որ հատել են սահմանը թուրքական իշխանությունների հրավերով:

Ձերբակալվածները նշել են, որ Սիրիա են գործուղվել Թուրքիայի «Արդարության ու զարգացման կուսակցության» կողմից:

Իրանական «Թաամոլ նիուզ» լրատվակայքի հաղորդմամբ. «Սիրիական զինուժի կողմից թուրքեր են ձերբակալվել նաեւ սահմանամերձ Խարբե ալ-Ջոզ շրջանի Քուշ եւ այլ գյուղերում, որոնք խոստովանել են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կապեր ունեն: Նույն աղբյուրի համաձայն ձերբակալվածները խոստովանել են նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները սահմանագծում զինավարժության բազաներ են հիմնել սիրիացի ընդդիմադիրների կողքին մարզելու տարածք ժամանած արաբ, աֆղան եւ թուրք կամավորականներին, ջիհադի՝ «սրբազան պատերազմի» դուրս գալու Սիրիայի անհավատ զորքի դեմ: Այդ նույն բազաներում ստեղծվել է շտաբ, ռազմական գործողությունները վերահսկելու համար:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ Սիրիայիում վերջին 7 ամիսներին կատարվող իրադարձությունները արդեն դուրս են եկել երկրի ներքին գործերի սահմաններից: Ասվում էր նաև, որ Թուրքիան պատժամիջոցների իր փաթեթն է պատրաստում Ասադի ռեժիմի դեմ: