12 դեկտեմբերի 2011 - 13:49 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգությունը» դեռևս չի քննարկել ընտրություններում այլ կուսակցությունների հետ դաշինքի հարցը

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի քննարկել ընտրություններում այլ քաղաքական ուժերի հետ դաշինքի հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով լուրերը «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության հետ հնարավոր դաշինքի մասին: «Ժառանգությունը» ոչ իր ներսում՝ Վարչության նիստում, ոչ առավել ևս մեկ այլ կուսակցության հետ չի քննարկել առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, ինչպես նաև մասնակցության միջոցներն ու ձևաչափը»,-հայտարարել է նա:

Հավհաննիսյանը հավելել է նաև, որ կուսակցությունը տարբեր քննարկումներ է անցկացրել այլ քաղաքական ուժերի հետ, սակայն, ընտրություններին միասնական մասնակցության հարցը չի քննարկվել:

Ընդ որում «Ժառանգության» առաջնորդը նշել է, որ կուսակցությունը հակված է դաշնային որոշումների ու գործողությունների: Նա հավելել է նաև, որ ընդդիմության սխալներն ու պարտությունները անցյալում բացատրվում են հենց նրա առանձին գործելու հանգամանքով: