Guardian. Թուրքիան համարվում է անօրինական ձերբակալությունների և քաղաքական հետապնդումների երկիր

Guardian. Թուրքիան համարվում է անօրինական ձերբակալությունների և քաղաքական հետապնդումների երկիր

PanARMENIAN.Net - Guardian լրագիրը հրապարակել է «Թուրքիա. Հետապնդումների «բարգավաճող» երկիր» վերնագրով հոդվածը, որտեղ քննադատել է երկրի կառավարությանը: Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Թուրքիան համարվում է անօրինական ձերբակալությունների և քաղաքական ռեպրեսիաների երկիր: Վերջին երկու տարիների ընթացքում ազատազրկվել են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում 2011թ ձերբակալված Մարմարա համալսարանի դասախոս Բուշրա Էրսանելին, ով թուրք իշխանությունների կողմից համարվել է ահաբեկիչ: Բոլոր այս ապօրինի ձերբակալությունները հովանավորվում են «Արդարություն և զարգացում« կուսակցության կողմից, որը ղեկավարում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նաև նշվում է, որ Էրսանելիի ձերբակալությունը հանգեցրեց նրան, որ նրա գործընկերները նախաձեռնեցին բողոքի ակցիաներ և մի շարք միջազգային կազմակերպություններ անհագստություն հայտնեցին Թուրքիայում գոյություն ունեցող «ժողովրդավարության վիճակի մասին»: «Միջազգային «Human Rights Watch» իրավապաշտպան ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ քննադատում է Թուրքիային, իսկ Էրսենելիի ձերբակալությունը համարում կտրուկ քայլ թուրքական իշխանությունների՝ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության դեմ»,- ընդգծում է օրաթերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---