ՌԴ Օրենբուրգի շրջանում ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նրանք կասկածվում են տեղի 34-ամյա բնակչի սպանության մեջ: Վերջինս ծնունդով Հայաստանից է: Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ը՝ հղելով Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը:
Զոհվածը գողության մեղադրանքով ձերբակալվել էր Ռուսաստանի ՆԳՆ №2 քաղաքային վարչության քրեական հետախուզության օպերատիվ-հետախուզական բաժնի ոստիկանների կողմից:
Մահացածի մարմնի դատաբժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նրա մահը կրում է քրեական բնույթ:
Հետաքննության արդյունքում պարզ է դառնում, որ հանցագործությանը մասնակից են եղել ՆԳՆՎ 4 աշխատակիցներ:
Ներկայումս կասկածյալները ձերբակալված են, որոշվում է նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը՝ կալանքի տեսքով: