12 դեկտեմբերի 2011 - 17:02 AMT
Իրանը մտադիր է ուսումնասիրել ամերիկյան անօդաչու սարքը՝ սեփականները ստեղծելու նպատակով

Իրանը մտադիր է ուսումնասիրել ամերիկյան անօդաչու սարքը, որը դեկտեմբերի սկզբին չեզոքացվեց Իրանի արևելքում՝ սեփականները ստեղծելու նպատակով: Այդ մասին, ինչպես հայտնում է Իրանի Press TV հեռուստաալիքը, հայտարարել է Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին: Ըստ նրա, պարսիկ գիտնականներն ի վիճակի են հետադարձ մշակում կատարել չեզոքացված նմուշի հիման վրա:

Ինչպես ասել է Իրանի Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Պարվիզ Սորուրին, նոր իրանական անօդաչու սարքերը գզալիորեն կտարբերվեն ամերիկյան RQ-170 Sentinel նմուշներից: Ինչպես ասել է Սորուրին, ամերիկյան անօդաչու սարքը հաջողվել է շարքից հանել էապես չվնասելով այն՝ վնասելով սարքի կառավարման էլեկտրոնային համակարգը: