«Ռոստվերտոլը» չի մեկնաբանում նոր ռազմական ուղղաթիռների առաքումն Ադրբեջան

«Ռոստվերտոլը» չի մեկնաբանում նոր ռազմական ուղղաթիռների առաքումն Ադրբեջան

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոստվերտոլ» ընկերությունն Ադրբեջանին մատակարարելու է Մի-35Մ ուղղաթիռներ: Առաջին 4 ուղղաթիռներն այսօր բեռնվել են ինքնաթիռներին, որպեսզի ուղարկվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով «Ռոստվերտոլին» մոտ աղբյուրը:

Պաշտոնապես ընկերությունը չի մեկնաբանում Ադրբեջանին առաքված ուղղաթիռների փաստը:

«Առաջին ուղղաթիռը արդեն պատրաստվում է ուղարկման Դոնի Ռոստով գործարանի օդանավակայնից, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, 24 ուղղաթիռների առքուվաճառքի պայմանավորվածությունը կնքվել է «Ռոսօբորոնէքսպորտի» և համապատասխան ադրբեջանական կառույցի միջև 2010թ սեպտեմբերին:

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ ՄԻ-35 հանդիսանում են ՄԻ-24 արդիականացված տեսակը, որը նախատեսված է հակառակորդի զրահատանկային տեխնիկայի ոչնչացման և ցամաքային զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---