12 դեկտեմբերի 2011 - 19:37 AMT
Կամերային երաժշտական թատրոնում բեմադրվելու է Ռեյ Կունիի կատակերգությունը

Դեկտեմբերի 13-ին Կամերային երաժշտական թատրոնում տեղի է ունենալու անգլիացի ժամանակակից հայտնի դրամատուրգ Ռեյ Կունիի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» կատակերգության պրեմիերան:

Անգլիացի դրամատուրգ և դերասան Ռեյ Կունին (Raymond George Alfred Cooney) ծնվել է 1932 թ-ին: Նրան մեծ հռչակ է բերել «Run For Your Wife» պիեսը, որը բեմադրվել է նաև «Չափազանց ամուսնացած տղամարդ» և այլ անուններով: Նրա միայն 17 պիեսները բեմադրվել են լոնդոնյան հայտնի Վեսթ Էնդ թատրոնում:

Կունին տարբեր ֆիլմերի համար գրել է սցենարներ: 1983 թ-ին նա հիմնադրել է Կոմեդիայի թատրոնը, որտեղ բեմադրվել են նրա 20 պիեսները («Պիգմալիոն», «Ավար» և այլն): 2005 թ-ին Կունին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով` դրամայի ոլորտում ներդրած մեծ ավանդի համար: