«Ուկրաինայի հայերի միությունն» առաջարկում է ընդգրկել Յարոսլավ Դաշկևիչի անունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանի մարդկանց ցանկում

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի հայերի միության» նախագահ Վիլեն Շատվորյանը դիմել է Ուկրաինայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով ազգային հանձնաժողովի ղեկավար Ռուսլան Դեմչենկոն՝ առաջարկելով ընդգրկել Յարոսլավ Դաշկևիչի անունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանի մարդկանց ցանկում, հայտնում է Analitika.at.ua-ն:

«Յարոսլավ Դաշկևիչը հայտնի ուկրաինացի հայագետ է: Նրա շուրջ 200 գիտական աշխատանքներ հրապարակվել են տարբեր եվրոպական, ուկրաինական, հայկական հանդեսներում: Հայտնի պատմաբանին կարելի է համարել ուկրաինական հայագիտության հիմնադիրը»,-ասվում է դիմումի մեջ:

Analitika.at.ua-ի մեկնաբանության մեջ Վիլեն Շատվորյանն ասել է, որ «Ուկրաինայի հայերի միությունը» հատուկ ուշադրություն է դարձրել Ուկրաինայի հայկական ժառանգության ուսումնասիրությանը, մեր հայրենակիցները դարերով արարել են ի նպաստ Ուկրաինայի և հանրությունը պետք է իմանա դա»:

Յա. Դաշկեւիչը ծնվել է Լվովում 1926 թ. դեկտեմբերի 13-ին: Նրա հայրը՝ Ռոման Դաշկեւիչը, սերում էր հին ուկրաինական ազնվական ընտանիքից, Ուկրաինայի ազգային բանակի գեներալ-լեյտենանտ էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա արտագաղթել եւ մինչեւ կյանքի վերջն ապրել է Ավստրիայում: Յա. Դաշկեւիչն ի թիվս այլ արժեքավոր հայագիտական աշխատությունների՝ Նյու Յորքում եւ Լվովում լույս է ընծայել «Հայաստանը եւ Ուկրաինան» երկհատորանի գիրքը՝ անգլերեն լեզվով: Նրա վաստակը մեծ է հայ-ուկրաինական գիտական համագործակցության ասպարեզում: Նա պարգեւատրվել էր Ս. Սահակ եւ Ս. Մաշտոց շքանշանով, ընտրվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր: Յա. Դաշկեւիչին շնորհվել էր նաեւ Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---