ԱՄՆ վարչակազմի զեկույց. Չինաստանը չի պահպանում ԱՀԿ հիմնարար սկզբունքները

ԱՄՆ վարչակազմի զեկույց. Չինաստանը չի պահպանում ԱՀԿ հիմնարար սկզբունքները

PanARMENIAN.Net - Չինաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) միացել է 10 տարի առաջ, բայց մինչ օրս չի պահպանում կազմակերպության մի շարք հիմնարար սկզբունքներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ներկայացուցիչը Կոնգրեսին ամենամյա զեկույցի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն: Զեկույցի տեքստում ասվում է, որ Չինաստանի կառավարության գործողություններում գերակշռում են «ինտերվենցիոնիստական միտումները», ինչը խիստ մտահոգում է ամերիկացի գործարարներին:

Չինաստանը պետք է «նվազեցնի արգելքները շուկա մուտք գործելու համար, պահպանի իրավահավասարության և թափանցիկության, օրենքի գերակայության և միջազգային շուկայական մեխանիզմներին հետևելու սկզբունքները»: ԱՄՆ ներկայացուցիչների կարծիքով, այդ միջոցները «կօգնեն լիովին բացահայտելու Չինաստանի` որպես ԱՀԿ անդամի ներուժը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---