13 դեկտեմբերի 2011 - 12:12 AMT
Շառլ Ազնավուրը ելույթ ունեցավ Մոսկվայում

Երեկ` դեկտեմբերի 12-ին աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգ տվեց Մոսկվայի Կրեմլի պալատում և անմոռանալի տպավորություն թողեց հանդիսականի վրա: Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Ազնավուրը Մոսկվա էր ժամանել իր հրաժեշտի հյուրախաղերի շրջանակներում, որը սկսվել է դեռ 4 տարի առաջ:

Ազնավուրը ներկայացրեց նոր համերգային ծրագիր և իր նոր`"Aznavour toujours" ձայնասկավառակը, որի շնորհանդեսը վերջերս կայացել է Փարիզում: Այն, երգչի խոսքով, շատ բազմազան է, որովհետև նա աշխատում է միշտ նորովի ներկայանալ իր երկրպագուների առջև:

Մոսկովյան համերգում Ազնավուրը կատարել է իր հին երգերը, որովհետև երգչից ռուս հանդիսականը դա է սպասում: Շանսոնյեի հետ Մոսկվա էր ժամանել նրա դուստրը` Կատյան, ով զուգերգ երգեց հոր հետ և համերգի ողջ ընթացքում ձայնակցեց նրան: Համերգի ավարտից հետո մոսկովյան հանդիսատեսը 15 րոպե ծափահարել է Ազնավուրին, իսկ ողջ բեմը լցված է եղել ծաղիկներով: