13 դեկտեմբերի 2011 - 16:18 AMT
Հրապարակվել է Վայքի ծննդատանը մահացած երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

Ամիսներ առաջ մեծ աղմուկ հանած Վայքի ծննդաբերկան բաժանմունքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են: «Չենք լռելու»-ն տարածել է զեկույցի մասնրամասները, որում մասնավորապես նշվում է. «Գանգուղեղային փակ, բութ վնասվածք: Գլխի մաշկածածկույթների, գանգաթաղի ոսկրերի ոսկրային շերտիվերնեսկրի և ոսկրերի միջև, գլխուղեղի կարծր թաղանթի, փափուկ թաղանթներիև ենթաոստայնային տարածության արյունազեղումներ և արյունահավաքներ: Կանգային ինտերստիցիալ թաքաբորբ»:

Գ. Գրիգորյանի մահը, ըստ զեկույցի, պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով (ինքնաթունավորում), որն էլ հետևանք է եղել գանգուղեղային փակ, բութ, վնասվածքից հետո արագացած կանագյին ինտերստիցիալ թոքաբորբի: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, Գ. Գրիգորյանի մահը վրա է հասել 04.09.2011 թ-ին, ժամը 03.20-ին: