Հայաստանում այժմ տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, կարծում է Շարլ Ազնավուրը

Հայաստանում այժմ տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, կարծում է Շարլ Ազնավուրը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շարլ Ազնավուրը հերթական անգամ քննադատել է Հայաստանի իշխանություններին: «Այժմ իմ երկրում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ դա քաղաքականորեն անընդունելի է: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով՝ նրա կառավարությունը սեփական երկիրը զրկում է երիտասարդությունից. այն մեկնում է: Եվ այդ առումով խնդիրը դարձել է արդեն ոչ թե քաղաքական, այլ համամարդկային: Այն պետք է շտապ լուծել»,- Life Showbiz –ի հետ հարցազրույցում հայտարարել է նա՝ Մոսկվայում կայանալիք իր համերգից առաջ: Հոկտեմբերին Շարլ Ազնավուրը Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում գոյություն ունեցող մաֆիան է: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանում ոչինչ չի արվում, հասարակ մարդկանց օգնելու համար:

15  Շառլ Ազնավուր
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---