ՎիվաՍել-ՄՏՍ են այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները

ՎիվաՍել-ՄՏՍ են այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ են այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը։

Դասախոսությունից հետո երեխաները շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են բջջային համակցման կենտրոն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---