Բակո Սահակյանը Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Բակո Սահակյանը Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանը հանրապետության տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---