Ադրբեջանի վրայից հանվել են 2012թ Օլիմպիադայի մեդալների գնման կասկածները

Ադրբեջանի վրայից հանվել են 2012թ Օլիմպիադայի մեդալների գնման կասկածները

PanARMENIAN.Net - Սիրողական բոնցքամարտի միջազգային ասոցիացիայի Հատուկ կոմիտեն անհիմն համարեց այդ կազմակերպության ղեկավարության կաշառված լինելու վերաբերյալ կասկածները, որի նպատակն էր, իբրև թե, ադրբեջանցի բռնցքամարտիկներին Լոնդոնի 2012թ Օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալների շնորհումը, փոխանցում է lenta.ru-ն:

AIBA ղեկավարների գործունեությունը հետաքննող կոմիտեն ստեղծվել էր 2011 թ սեպտեմբերին BBC հեռուստաալիքով հեռարձակված Newsnight հաղորդումը, որտեղ խոսվում էր սպորտային պաշտոնյաների կաշառման փորձերի մասին: BBC լրագրողները տեղեկատվություն են ստացել, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովը 10 մլն դոլար է փոխանցել Համաշխարհային բռնցքամարտի սերիային՝ WSB, որի մրցաշարերը կացկացվեն AIBA հովանավորությամբ:

AIBA կոմիտեն լրագրողների կողմից առաջադրված մեղադրանքները համարեց չհիմնավորված և ոչ մի հավաստի ապացույց չունեցող: Կոմիտեն հաղորդում է, որ ադրբեջանցի ձեռներեց Համիդ Համիդովը WSB փոխանցել 9 մլն դոլար, սակայն դա արել է կոմերցիոն նպատակներով: Օլիմպիական մեդալների մասին հարցերը, կոմիտեի հաղորդմամբ, ներդրողի հետ չի քննարկվում: Ինչպես հաղորդում է BBC Sport-ը, ընկերությունը շարունակում է պահպանել AIBA-ում ադրբեջանական ներդրումների մասին իր կարծիքը: BBC լրագրողները կապ են հաստատում Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, որն ինքնուրույն հետաքննություն է անցկացնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---