Երեք շվեյցարացիների մեղադրում են Իրանին, ԿԱԺՀ և Լիբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ

PanARMENIAN.Net - Շվեյցարական դատարանը երկրի երեք քաղաքացիների մեղադրանք է ներկայացրել պակիստանցի գիտնական Աբդուլահ Քադիր Խանի խմբավորման գործունեությանը մասնակից լինելու համար: Ենթադրվում է, որ Խանը միջուկային տեխնոլոգիաներ է փոխանցել Իրանին, ԿԱԺՀ և Լիբիային: Այդ մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ հղելով շվեյցարական դատախազությանը: Մեղադրյալները՝ հայրը և երկու որդիները, ինժեներներ են, ովքեր ավելի վաղ աշխատել են ուրանի հարստացման ցենտրիֆուգերի հետ:

«Հետաքննության ամենասկզբից էլ Շվեյցարիայի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ մեղադրյալները կապված են Խանի՝ «պակիստանյան ատոմային ռումբի հոր», «ցանցի հետ»,- երեքշաբթի հայտարարել է դատախազությունը:

Ինչպես նշում է Ռոյթերսը, ատոմային գերտերություն չհանդիսացող Շվեյցարիան, միջուկային զենք չտարածելու պայմանավորվածության համաձայն, իրավունք չունի տիրապետելու փաստաթղթերի, որոնք վերաբերում են միջուկային զենքին: 2004 թվականին բացահայտվել էր այն փաստը, որ Խանը կապեր է հաստատել միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային «սև» շուկայի հետ և այդ ոլորտում համագործակցել է, մասնավորապես, Լիբիայի, Իրանի և ԿԱԺՀ-ի հետ: Վերջին երկու պետությունները Արևմուտքի պետությունների կողմից մեղադրվում են միջուկային զենքի ստեղծման և ՄԶՉՊ անտեսելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---