14 դեկտեմբերի 2011 - 10:31 AMT
Իրանը չի չեզոքացրել ամերիկյան անօդաչու սարքը, հավատացած է ամերիկացի կոնգրեսականը

Ամերիկյան հետախուզական RQ-170 անօդաչու թռչող սարքը հայտնվել է իրանցի զինվորականների տրամադրության տակ՝ նրա վրա առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Իրանցիները չեն կործանել այն և չեն ստիպել հարկադրված վայրէջք կատարել՝ կիրառելով ռադիոէլեկտրոնային հակագործողության միջոցներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հետախուզական կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը, հաղորդում է ԻՏԱՐ- ՏԱՍՍԸ:«Ոչ մի արտաքին ուժ չի ստիպել անօդաչու թռչող սարքին դադարեցնել թռիչքը,- ըընդգծել է նա:-Ես կարող եմ ասել, որ սարքը վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով»: Իրանցի զինվորականները պնդում են, որ իրենց հաջողվել է իջեցնել ԱԹՍ գրեթե անվնաս՝ այն, Աֆղանստանի հետ սահմանից, իր տարածքի 225 կմ-ում «բռնելով յուրահատուկ էլեկտրոնային թակարդի միջոցով»:

Ինչպես նշել է Ռոջերսը, իրեն մտահոգում է այն, որ ԻԻՀ կարող է բացահայտել Պենտագոնի զինվորական տեխնոլոգիական գաղտնիքները: Սակայն, մինչդեռ իրանցիները զբաղված են դրանով, ԱՄՆ «ինչ-որ նոր բան կպատրաստի», վստահություն է հայտնել նա: