ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարի նկատմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել երկու իրանցի հրամանատարների նկատմամբ: Այդ մասին ասվում է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես ասվում է փաստաթղթում, ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Փիրուզաբադի և «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ցամաքային ուժերի փոխհրամանատար, գեներալ Աբդոլահ Արագիի նկատմամբ ընդունվել են լրացուցիչ պատժամիջոցներ՝ «այս անձանց կողմից Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար: Այս առնչությամբ գրասենյակի ներկայացուցիչները, նախ և առաջ, նկատի ունեն 2009 թ իրադարձությունները, երբ Թեհրանի նախագահական ընտրություններից հետո դաժանորեն ճնշվել են հակակառավարական ցույցերը և մի քանի մարդ է սպանվել:

Այս որոշման համաձայն, սառեցվել են բոլոր հաշիվները, որոնք հրամանատարները կարող են ունենալ ԱՄՆ-ում, ամերիկացի քաղաքացիներին ևս արգելված է նրանց հետ գործնական հարաբերությունների մեջ մտնել: Պետդեպարտամենտը միաժամանակ արգելել է Հասան Փիրուզաբադի և Աբդոլահ Արագիի մուտքը Միացյալ Նահանգներ:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել