Apple-ի հիմնադիր փաստաթղթերը աճուրդում վաճառվել են 1,6 մլն դոլարով

Apple-ի հիմնադիր փաստաթղթերը աճուրդում վաճառվել են 1,6 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Երեկ Նյու Յորքում կայացած Sotheby's-ի գրքերի և ձեռագիր մատյանների աճուրդի ժամանակ Apple -ի 1976թ-ի հիմնադիր փաստաթղթերը, որոնք միասին ստորագրել են ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը և Ռոնալդ Ուեյնը, վաճառվել են 1,6 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Apple Insider-ը։

Գումարը տասն անգամ գերազանցել է փորձագետների կանխատեսած՝ 150 000 դոլարը։ Աճուրդը սկսվել է 70 000 դոլարի առաջարկից:

Փաստաթղթերի տերն է դարձել Մայամիում գտնվող Cisneros ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդո Սիսներոսը։

Նշենք, որ ընկերության համահիմնադիրներից ոչ մեկն այսօր ընկերությունում չէ։ Սթիվ Վոզնյակը 1987-ին է ավարտել իր աշխատանքը ընկերությունում, Սթիվ Ջոբսը՝ 2011-ի օգոստոսին, ապա կքնել է իր մահկանացուն։ Իսկ Ուեյնը՝ դեռևս ընկերության հիմնադրման առաջին օրերին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---