14 դեկտեմբերի 2011 - 12:20 AMT
Սիրիայի սահմանապահները կասեցրել են զինված գրոհայինների ներխուժումը Թուրքիայից

Սիրիայի սահմանապահները կասեցրել են զինված գրոհայինների ներխուժումը Թուրքիայից: Մարտական բախման արդյունքում ոչնչացվել է դիվերսիոն խմբի երկու անդամ, որը բաղկացած էր 15 հոգուց: Սահմանախախտները, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը, հայտնաբերվել են Այն էլ Բայադ ավանի մերձակայքում:

Բախումներ են տեղի ունեցել նաև այլ սահմանամերձ շրջանում՝ Բաբ էլ Հավայում, դեպի Հալեպ տանող մայրուղու հարևանությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Զոհվել է 7 զինվոր:

Մինիչդեռ սիրիացի փրկարարները շարունակում են վերացնել Հոմսի մոտով անցնող նավթամուղի վրա իրագործված նոր դիվերսիայի հետևանքները: Պայթյունը տեղի է ունեցել Թալբիսի շրջանում, որտեղ գործում են զինված իսլամիստ ծայրահեղականներ: