ԱՄՆ դատախազները համաձայն են 1915թ Ցեղասպանության զոհերին հասցված վնասի փոխհատուցմանը

PanARMENIAN.Net - Հավայների, Նևադայի և Ռոդ Այլենդի դատախազները աջակցություն են հայտնել իրենց գործընկեր Քամալա Հարրիսին՝ միանալով կալիֆորնիական Հայերի ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգորդների կյանքի ապահովագրման փոխհատուցման վերաբերյալ օրենքի մասին նրա դիրքորոշմանը, գրում է Asbarez-ը:

«Դաշնային կառավարության անգործությունը Կալիֆորնիայում և այլ նահանգներում «Հայերի ցեղասպանություն» եզրույթի բազմակի կիրառման առնչությամբ, ժխտում է նրա շահագրգռվածությունը տվյալ հասկացության կիրառմանը խոչընդոտելու հարցում: Մոտավորապես 40 նահանգներ ունեն օրենսդիր ակտեր, որտեղ գործածվում է այդ հասկացությունը: Կոնգրեսի և ոչ մի որշում չի հակասում վնասի փոխհատուցման մասին կետին»,- այդ առնչությամբ գրում են դատախազները:

2009 թ ԱՄՆ 9-րդ տարածքային վճռաբեկ դատարանը որոշել է, որ Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովում 2000 թվականին ընդունված օրենքը, որը, ենթադրում է մինչև 2010 թ դեկտեմբերի 31 ապահովագրական պահանջների նախկին հայցեր ժամկետները երկարացնելու մասին, ոչ սահմանադրական է, քանի որ դրանում կան Հայոց ցեղասպանությանն ուղղված հղումներ: Դաշնային դատավորներից երեքը, ովքեր վարում են գործը, նշել են, որ նահանգը խախտել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը: Սակայն, հետագայում, երեք դատավորներից մեկը փոխել է իր որոշումը և օրենքն ուժի մեջ է մտել: Վերջերս, 9-րդ տարածքային դատարանը ծրագրել է կրկին վերանայել գործը՝ ողջ ծավալով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---