Կանադայում ՀՀ դեսպանը ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման գործընթացը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում Կանադայի արտգործնախարարը ՀՀ դեսպանին նվիրեց 1992թ. ստորագրված «Կանադայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության» կրկնօրինակը՝ վերահաստատելով կանադական կառավարության և ժողովրդի ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտները` երկուստեք համաձայնելով, որ երկրների միջև առևտրաշրջանառությունը ընդլայնման լուրջ ներուժ ունի: Դեսպան Եգանյանը նաև ներկայացրեց Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները:

ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար, ինչին ի պատասխան նախարար Բեյրդը նշել է, որ Ցեղասպանության դատապարտումը նաև վարչապետ Հարփերի սկզբունքային դիրքորոշումն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Ջոն Բեյրդին մոտ ապագայում Հայաստան այցելելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---