Հայաստանի նախագահը շնորհավորել է Արգենտինայի վերընտրված նախագահին

Հայաստանի նախագահը շնորհավորել է Արգենտինայի վերընտրված նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Արգենտինայի վերընտրված նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով դեկտեմբերի 9-12 աշխատանքային այցով Բուենոս Այրեսում էր գտնվում, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 9-ին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնակցել են նաև Բուենոս Այրես քաղաքի կառավարության վերընտրված ղեկավար Մաուրիսիո Մակրիի երդմնակալության կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը և կարճատև զրույց ունեցել նրա հետ:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՀՀ դեսպանը մասնակցել են նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների երդմնակալության արարողությանը: Աշոտ Հովակիմյանը Արգենտինայի նախագահին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Դեկտեմբերի 11-ին փոխնախարար Աշոտ Հովակիմյանն այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում հանդիպում ունեցել արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը դեկտեմբերի 12-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային հանդիպում է ունեցել դեսպանության անձնակազմի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---