Պայթյունը Թեհրանում նախատեսված էր այաթոլլահ Համենեիի համա՞ր14 դեկտեմբերի 2011 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Իրանում իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հրամանատարության շրջանում ձերբակալություններ են տեղի ունեցել: Պահակներին մեղադրում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Համենեիի հանդեպ մահափորձի մեջ: Ձերբակալվածների թվում է աթայոլլահի որդին` առաջատար գործարար Մոջթաբա Համենեին: Դավադիրների ծրագիրը կայանում էր նրանում, որ այաթոլլահին գրավեին դեպի Թեհրանի մոտ գտնվող Մլարդ հրթիռային ռազմակայան, իսկ այնտեղ պայթեցնեին: Պայթյունը կայանում տեղի ունեցավ, սակայն այաթոլլահն այնտեղ չէր ժամանել: Նշանակված օրը` նոյեմբերի 12-ին, ռազմակայանում պայթյունի արդյունքում զոհվեց իրանական հրթիռային ծրագրի ղեկավարը: Համենեին պետք է նշված ամսաթվին ներկա գտնվեր ռազմակայանում նոր իրանական հրթիռի շնորհանդեսի արարողությանը, գրում է MIGnews-ը: Նոյեմբերի 12-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաքից 40կմ հեռավորության վրա` Բիդգոնեհ գյուղի մոտ գտնվող զինապահեստում: Պայթյունի ալիքը կոտրել է ռազմակայանի մոտ գտնվող բնակելի տների պատուհանները: Պայթյունի արդյունքում զոհվել է մարտական հրթիռների մշակման և արտադրության իրանական ծրագրի ղեկավարներից գեներալ Հասան Մոգադդամը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |