Քաջարանի գյուղապետը հերքում է. Ինձ ոստիկանություն չեն տարել14 դեկտեմբերի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը տարածել է տեղեկատվություն, համաձայն որի ահազանգ է ստացել, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն և նրան հրավիրել Քաջարանի ոստիկանապետի մոտ: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, և վերջինս հերքել է նման տեղեկատվությունը. «Ինձ ոչ մեկ ոչ մի տեղ չի հրավիրել կամ չի տարել։ Ինչ էլ ասում են` սուտ են ասում»։ «Էկոլուրը» գրել էր, որ գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչները, ըստ «ԷկոԼուրի», գտնվում էին Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեին, որ սա ճնշման մի ձև է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |