15 դեկտեմբերի 2011 - 10:42 AMT
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Դոնեցկի «Շախտյոր» ակումբի կայքի այցելուները որոշել են դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին:

Քվեարկությանը մասնակցել են 1143 երկրպագուներ, և կրկին լավագույնն է ճանաչվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել են Դոնեցկի ակումբի 611 երկրպագուներ (53.46%): Երկրորդ տեղում հայտնվել է դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան 202 ձայնով (17.67%), իսկ երրորդում` թիմի ավագ Դարիո Սրնան, որին իրենց ձայնն են տվել կայքի 74 օգտատերեր (6.47%):

«Շախտյորն» այժմ արձակուրդում է և 2012-ին Ուկրաինայի առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 3-ին «Դնեպրի» հետ: Դոնեցկի թիմը 51 միավորով 2-րդ տեղում է, մրցաշարի առաջատարը Կիևի «Դինամոն» է 52 միավորով: