15 դեկտեմբերի 2011 - 11:35 AMT
Yandex-ը թողարկել է որոնողական ծրագիր iPhone-ների համար

Yandex-ը թողարկել է որոնողական ծրագիր iPhone-ների համար։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Ծրագիրը պարզ և հասարակ մուտք է Yandex որոնողական համակարգ։ Որոնման տողում կարելի է գրել ցանկացած հարցում։ Բացի դրանից Yandex iPhone ծրագիրը ցույց է տալիս եղանակի տեսությունը և օրվա փոխարժեքը Yandex iPhone-ների համար ծրագիրը անվճար է ներբեռնման համար և հասանելի է App Store-ում։

Նշենք, որ App Store-ից կարելի է ներբեռնել նաև Yandex-ի այլ ծրագրերը iPhone-ի համար՝ Yandex Maps-ը, Yandex Money-ն և այլն։