Հայաստանը մտադիր է արդեն 2020թ. արտահանման ծավալները հասնցել 3 մլրդ դոլարի

Հայաստանը մտադիր է արդեն 2020թ. արտահանման ծավալները հասնցել 3 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ այդ հիմնարար փաստաթուղթը թույլ կտա մինչ 2020թ. հստակ նախանշել հանրապետության արտահանման ներուժի զարգացման ուղին:

«Ռազմավարության մեջ ամրագրված են այն նպատակներն ու խնդիրները, որոնց միջոցով կիրականացվի ծրագիրը, կհստակեցվեն այն իրատեսական արդյունքները, որոնք մենք ակնկալում ենք ծրագրի իրագործման ավարտին»,-ասել է նա: Մասնավորապես, ըստ նախարարի, մինչ 2015թ. նախատեսվում է կրկնպատկել արտահանման ծավալները, իսկ արդեն 2020թ. հասնցել 3 մլրդ դոլարի:

Այդ ծրագրի իրագործման շրջանակներում կստեղծվի Խորհուրդ, որը կգլխավորի վարչապետը:Կլինեն Խորհուրդներ նաև էկոնոմիկայի առանձին ճյուղերի համար և «այդ գործընթացներն արդեն մեկնարկել են»: Նա հավելել է, որ ծրագիրն արդեն քննարկվել է միջազգային կառույցների հետ, այն համապատասխանում է այժմ էկոնոմիկայում առկա խնդիրների լուծմանը ներկայացվող պահանջներին:

Վարչապետը կարևորեց, որ Խորհրդում ռոտացիոն կարգով ներկայացվի մասնավոր հատվածը ի դեմս ասոցիացիաների, դոնորների, փորձագետների:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---