15 դեկտեմբերի 2011 - 12:47 AMT
Հայաստանի կառավարությունը կշարունակի աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրությանը

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15 նիստում հաստատել է հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012 թվականի ծրագիրը: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ 2012թ պետբյուջեից հատկացված միջոցներից 150 մլն դրամով կշարունակվի աջակցությունը փոքր և միջին բիզնեսի տարբեր ձևաչափերին:

Մասնավորապես, նախարարի խոսքով, 2012թ երեք անգամ կավելանա փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորումը՝ «ՓՆՁ ներդրումներ» ՈւՎԿ-ի միջոցով: Ծրագրվում է, որ այդ կառույցի կողմից փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը կհասնի մոտավորապես 5մլրդ դրամի: