Նարեկ Հարթունյան. Եթե դատարանն ապացուցի իր մեղադրանքների արդարությունը, մենք կվճարենք գումարը

Նարեկ Հարթունյան. Եթե դատարանն ապացուցի իր մեղադրանքների արդարությունը, մենք կվճարենք գումարը

PanARMENIAN.Net - «Ինձ հետ կատարվածը ազդանշան է հանդիսանում ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ սփյուռքի համար»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը՝ մեկնաբանելով իր ձերբակալությունը և առանձնակի խոշոր չափերով հարկեր չմուծելու մեջ մեղադրանքները:

Նարեկ Հարթունյանի ընտանիքին պատկանող «GH Storage Enterprise» ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքում Հայաստանի ՊԵԿ-ը ՝ 111 մլն դրամի տեսքով հարկային պարտականությունների թերացում էր հայտնաբերել: «GH Storage Enterprise» ընկերությունը Վարչական դատարանում բողոքարկել է ստուգման արդյունքները, սակայն Ընդհանուր իրավասության դատարանը՝ չսպասելով Վարչական դատարանի որոշմանը, դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացրել Նարեգ Հարթունյանի, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանի և հաշվապահ Արթուր Գալստյանի՝ երկու ամսով ազատազրկման վերաբերյալ:

Դեկտեմբերի 13-ին «Նարեկացի» Արվեստի միության հիմնադիրն ազատ է արձակվել: Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ, որը վարում էր Հարթունյանի գործը, որպես խափանման միջոց կիրառված ձերբակալությունը հանվել է:

Հարթունյանը հայտարարել է, որ եթե դատարանի մեղադրանքը հիմնավորվի, ապա «մենք ուրախությամբ կվճարենք, սակայն մենք ցանկանում ենք, որ դա արդար լինի»: Սակայն Հարթունյանի կարծիքով, իրեն ներկայացված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և այդ ամենն արվում է «որոշ մարդկանց ագահության պատճառով, ովքեր ցանկանում են ավելի շատ գումար վաստակել»: Ընդ որում, Նարեկ Հարթունյանն անուններ չի նշել:

Անդրադառնալով նրան՝ արդյոք մտադիր չէ պատահածից հետո մեկնել Հայաստանից՝ Նարեկ Հարթունյանն ասել է, որ ինքը երբեք չի հիասթափվի իր հայրենիքից և չի լքի այն:

Հարթունյանի փաստաբանները ևս վստահություն հայտնեցին, որ ներկայացված մեղադրանքները, ամենայն հավանականությամբ, կապված են Հարթունյանի ընտանիքի գործարարության հետ, որի միջոցով փորձում են նրանց վրա ճնշում գործադրել: Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանն ընդգծել է, որ իր պաշտպանյալը երբևէ չի խուսափել հարկերի վճարումից: «Հետաքննությունն առայժմ շարունակվում է և մենք հուսով ենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի»,-ասել է նա:

5  15.12.11 - "Նարեկացի" արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի և իր աջակիցների ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---