15 դեկտեմբերի 2011 - 13:23 AMT
Արտո Թունչբոյաջյանը ելույթ կունենա Նյու Յորքի հայտնի ամենամյա համերգներից մեկում

Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքի Սբ. Հովհաննես Մայր տաճարում տեղի է ունենալու ամենամյա սաքսոֆոնահար Փոլ Ուինթերի «Ձմեռային արևադարձ» համերգը:

Հյուրերի թվում է նաև հայտնի հայազգի երաժիշտ Արտո Թունչբոյաջյանը:

Սաքսոֆոնահար Փոլ Ուինթերը շուրջ քառորդ դար ամենաերկար գիշերը` դեկտեմբերի 21-ին, կազմակերպում է «Ձմեռային արևադարձ» համերգը և ամբողջ աշխարհից հրավիրում է երաժիշտներ: