15 դեկտեմբերի 2011 - 13:42 AMT
Հայաստանի սոցնախարարությունը կզբաղվի այսպես կոչված «անապահով» քաղաքացիներով

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաությունը վերջերս հանրությանը ներկայացրեց սոցիալական նպաստների վճարման արդիականացված բազան, որը գործելու է արդեն 2012թ-ից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 15 կառավարության նիստի արդյունքներն ամփոփել է Հայաստանի աշխատանքի և սոցհարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում սոցիալական նպաստներ ստանում են, այսպես կոչված, «անապահով» քաղաքացիները, ովքեր ունեն մեքենա, ավտոտնակ, մի քանի բնակարան և այլ գույք: Նախարարի հավաստմամբ, նոր մոտեցումը թույլ կտա վերանայել այդ ցուցակները և սոցիալական նպաստները դարձնել ավելի նպատակային:

Ինչպես հաղորդել է նախարարը, նոր արդիականացված բազան կցվելու է 12 տեղեկատվական բազաների, ինչը թույլ կտա պատրաստել շահառու ընտանիքի կարգավիճակը՝ նրա եկամուտների տեսանկյունից: Տվյալների նման փաթեթը, նախարարի խոսքով, ձևավորվելու է ցանկացած քաղաքացու համար, ով կդիմի նրա համար, որպեսզի սցիալական նպաստ ստանա: «Այսպիսով, պարզ կդառնա՝ արդյոք դիմող քաղաքացին կհամապատասխանի այն պարամետրերին, որոնց համպատասխան տրվելու են նպաստները»,- ասել է նա:

Այդ առնչությամբ Արթուր Գրիգորյանը հավելել է, որ այդ բազայի ներդրմամբ միաժամանակ էականորեն կկրճատվեն բյուրոկրատական մոտեցումները: