15 դեկտեմբերի 2011 - 14:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ծանրորդներ Գևորգ Պողոսյանի ու Էլեն Գրիգորյանի դոպինգ-թեստերի պատասխանները դեռ հայտնի չեն

«Մենք դեռ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից ծանրորդներ Գևորգ Պողոսյանի ու Էլեն Գրիգորյանի դոպինգ-թեստերի դրական պատասխաններ չենք ստացել»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Ըստ նրա, դեկտեմբերի 10-ին WADA կազմակերպությունը պետք է ներկայացներ արդյունքները, սակայն վերջնականապես դեռ ոչինչ պարզ չէ:

«Մենք բողոքարկեցինք այդ որոշումը և միջազգային ֆեդերացիայում, և WADA-ում, քանի որ ըստ կանոնների նրանք պետք է Եվրոպայի առաջնությունից 40 օր անց ստուգեն անալիզներն ու պատասխան տան, սակայն, պատասխանը ստացվեց միայն վեց ամիս անց»,-ասել է Խաչատրյանը:

2011թ. Եվրոպայի առաջնությունում Գևորգ Պողոսյանը ու Էլեն Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրին 3-րդ և 2-րդ տեղերը: Եթե թեստի պատասխանը դրական լինի, նրանք կզրկվեն մեդալներից, նրանց սպառնում է 4 տարվա որակազրկում:

ՖՈՏՈՇԱՐՔ