15 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT
Չարլզ Լոնսդեյլը շնորհակալություն է հայտնել Արթուր Բաղդասարյանին արդյունավետ համագործակցության համար

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Արթուր Բաղդասարյանը կարևորել է դեսպանի ներդրումը հայ-բրիտանական, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել է նորանոր հաջողություններ և կարիերայի հետագա առաջընթաց:

Պարոն Լոնսդեյլը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ջերմ և բարեկամական մթնոլորտում ծավալված արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Հայաստանում իր գործունեության չորս տարիները եղել են հետաքրքիր և նշանավորվել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացմամբ, հայտնում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: