15 դեկտեմբերի 2011 - 16:49 AMT
Ռուս փորձագետ. Դժվար թե Բաքուն աջակցի հակաիրանական արշավին կամ պատերազմ սկսի Հայաստանի դեմ

«Երևի թե Ռուսաստանի ՊՆ-ում այժմ շատ զգուշաբար են վերաբերում Բաքվին, որը վերջին երեք տարիների ընթացքում 2 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և գնում է իսրայելական անօդաչու թռչող սարքեր և այլ հետախուզական և տեղագրական առաջատար միջոցներ՝ առաջացնելով Հայաստանի և Թեհրանի օրինական զայրույթը»,- կարծում է Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նա հիշեցրել է, որ Բաքուն մեծացրել է Մոսկվայի վրա ճնշումները՝ պահանջելով զգալիորեն բարձրացնել Գաբալայի ՌԼԿ վարձակալման գները: «Սակայն անգամ հաշվի առնելով Ադրբեջանի և Իրանի միջև վեճերը՝ Կասպից ծովի հարավում նավթային հանքավայրերի համար, դժվար թե հնարավոր լինի վստահորեն պնդել, որ Ադրբեջանը կաջակցի հակաիրանական ռազմական արշավանքին: Քիչ հավանական է նաև այն, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալի Հայաստանի դեմ»,- կարծում է փորձագետը: