Իրանցի պատգամավոր. Իրանը մտադիր է կառուցել նոր ԱԷԿ՝ Սպահանից ոչ հեռու

PanARMENIAN.Net - Իրանը Շահրեզաքաղաքում, որը գտնվում է Սպահանի մոտակայքում, սկսել է նոր ատոմակայանի կառուցումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել իրանական խորհրդարանի պատգամավոր Ավազ Հեյդարպուրը, փոխանցում է MIGnews-ը: «Երկրի կառավարությունը զբաղվում է այդ օբյեկտի կառուցման համար հողերի ձեռքբերմամբ, որը պատրաստ կլինի ամենաշատը երեք տարուց»,- ընդգծել է պատգամավորը:

Նոր օբյեկտը կմտնի միասնական էներգահամակարգի մեջ, որն այսօրվա դրությամբ ներառում է Թեհրանի Ատոմային հետազոտությունների կենտրոնը և Բուշերի ատոմակայանը:

Սեպտեմբերի 12 կայացել է Բուշերի ԱԷԿ-ի պաշտոնական գործարկումը: Պաշտոնական արարողությանը ներկա էին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն և «Ռոսատոմի» տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ով հաղորդել է, որ կայանը գտնվելու է ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---