Մաքսիմ Շևչենկո. Պատերազմն Իրանում չի օգնի Բաքվին լուծել ղարաբաղյան հակամարտությունը15 դեկտեմբերի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Շևչենկոն Բաքվին խորհուրդ չի տալիս Իրանում պատերազմի դեպքում օգտվել այդ հանգամանքից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով: «Անկեղծ ասած` չէի ուզենա, որպեսզի պարզվեր, որ Ադրբեջանն այդքան անհեռատես է»,- հայտնել է նա: Նրա խոսքով` այսօր Հայաստանը Իրանի ռազմավարական դաշնակիցն է: «Բայց եթե Ադրբեջանում ենթադրում են, որ պատերազմն Իրանում կօգնի իրենց լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով, ապա դա սխալական կարծիք է: Նման քայլը շատ լուրջ գործընթացների կհանգեցնի: Ադրբեջանի տնտեսական զարգացման` վերջին տարիներին դիտվող ողջ դինամիկան մի ակնթարթում կանհետանա: Դա իմ անձնական փորձագիտական կարծիքն է»,- ընդգծել է Շևչենկոն: Փորձագետի կարծիքով` Ղարաբաղի հիմնահարցը կարող է լուծվել «միայն ու միայն խաղաղ ճանապարհով»: «Ես բացառում եմ այդ խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Իսկ եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, որոշի ռազմական գործողությունների դիմել, ապա նա շատ սերտորեն առնչվելու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի հետ: Ադրբեջանի հանդեպ համապատասխան վերաբերմունքը կլինի նաև նրանց կողմից, ովքեր այսօր քննադատում են Արևմուտքի և Իսրայելի քաղաքականությունը»,- նշել է նա` հավելելով, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը շատ իմաստուն ու ողջամիտ է համարում: «Մոսկվան հանդես է գալիս ադրբեջանցիների ու հայերի միջև խաղաղ երկխոսության կողմից»,- նկատել է Շևչենկոն, հաղորդում է vesti.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |