Ռուսատանը ՄԱԿ ԱԽ է ներկայացրել մի որոշում, որով կոչ է անում դադարեցնել բռնությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները Անվտանգության խորհրդի անդամ պետությունների շրջանում տարածել է որոշման մի նախագիծ, որում կոչ է արվում դադարեցնել Սիրիայում տիրրող բռնությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքով, տեքստում նշվում է արաբական հանրապետությունում արյունահեղությունների դադարեցման անհրաժեշտությունը, որը ՄԱԿ-ի տվյալներով, ինը ամսների ընթացքում պատճառ է հանդիսացել հինգ հազար մարդու սպանության: Այնուամենայնիվ, որոշման նախագծում չի հիշատակվում Սիրիայի դեմ որևէ պատժամիջոցի ընդունման մասին, որոնք Չուրկինի խոսքով, «անարդյունավետ» են:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱԽ որոշ անդամ երկրների ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ ողջունում են այս փաստաթուղթը:

ՌԴ և Չինաստանը դեռևս հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի՝ Սիրիայի վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծում պարունակվում է սիրիական իշխանություններին ուղղված պահանջ, որի համաձայն պահանջվում է իշխանությունների կողմից դադարեցնել ընդդիմության ելույթների դեմ ուժի կիրառումը և նշվել է նաև Դամասկոսի դեմ պատժամիջոցների ընդունման հնարավորությունը:

Դեկտեմբերի 13 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջվա նման դեմ է Սիրիայի դեմ պատժամիջոցներին:

Ռուսաստանը առաջվա նման դեմ է Սիրիայի դեմ պատժամիջոցներին և նման սցենարը համարում է անարդյունավետ, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Սիրիայում արդեն ինը ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում, Դերաա քաղաքում, ապա տարածվել են նաև այլ շրջաններում: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջը ողջունում են ԱՄՆ և ԵՄ երկրները, որոնք Դամասկոսի նկատմամբ ընդունել են մի շարք տնտեսական պատժամիջոցներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---