Անատոլի Սերդյուկով. ՌԴ-ն թույլ չի տա ռազմավարական բալանսի խախտում, որին կհանգեցնի Եվրոպայում ՀՀՊ տեղադրումը

Անատոլի Սերդյուկով. ՌԴ-ն թույլ չի տա ռազմավարական բալանսի խախտում, որին կհանգեցնի Եվրոպայում ՀՀՊ տեղադրումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը «չի կարող թույլատրել ստեղծված ռազմավարական հավասարակշռության խախտում, որին կհանգեցնեն արևմտյան «գործընկերների» միակողմանի գործողությունները՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղադրման դեպքում»: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը՝ «Ռուսական լրագրում» հրապարակված իր հարցազրույցում: «Այսօրվա դրությամբ, մենք ինֆորմացիա ունենք, որ ԱՄՆ մտադիր է Լեհաստանում տեղակայել ՀՀՊ համակարգ»,-ասել է նա: Խոսքը գնում է «Ստանդարտ-3» մասին: «Այդ պատճառով, անկասկած, այնտեղից կարող է գալ մեր միջուկային ռազմավարական ուժերին ուղղված սպառնալիքը»,- կարծում է Սերդյուկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Հենց Լեհաստանում հայտնվեն ՀՀՊ տարրերը, մենք համարժեք պատասխան միջոցներ կձեռնարկենք,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:- Դրանցից մեկը կարող է դառնալ Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» համակարգերի տեղադրումը: Եթե դա լինի Գերագույն հրամանատարի որոշումը, մենք, իհարկե, դա կանենք»:

Խնդիրները, որոնք ՌԴ նախագահը դրել է ԶՈՒ առջև՝ ռուսական միջուկային ուժերին սպառնացող վտանգների չեզոքացման հարցով, անխոս կկատարվեն, նշել է Սերդյուկովը: Այդ միջոցառումների իրականացումն արդեն սկսվել է: «Ինչպես դուք գիտեք, Կալինինգրադի շրջանում ռազմական ռեժիմի է դրված Հրթիռային հարձակման նախազգուշական համակարգի ռադիոլոկացիոն կայանը»,-հայտարարել է նա: «Այլ միջոցները, որոնք ձեռնարկվել են նախագահի կողմից, իրականացվելու են միայն որպես պատասխան քայլեր՝ Ռուսաստանին սպառնացող վտանգի դեպքում»,-ընդգծել է նախարարը: Անատոլի Սերդյուկովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ հակահրթիռների ստեղծմանն ի պատասխան, որոնք ի վիճակի են կործանել ռուսական միջմայրցամաքային բալիստիկ և ջրասուզանավերի բալիստիկ հրթիռները նախնական հետագծի շրջանում, Ռուսաստանն այդ հրթիռները կվերազինի «հաղթահարման համապատասխան համակարգով»: «Եվ այսպես, բոլոր խնդիրներոի հարցում:

Անհրաժեշտ վերազինումը, ինչպես ռազմական գիտությունում, այնպես էլ ձեռնարկատիրական արտադրությունում կան: Դրանց ձեռքբերումը մեծ ծախսեր և ժամանակ չի պահանջի»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---