16 դեկտեմբերի 2011 - 11:05 AMT
Դավիթ Նալբանդյանը Copa Peugeot մրցաշարում հաղթել է իսպանացի Խուան-Կարլոս Ֆերերոյին

Բուենոս Այրեսում թենիսի Copa Peugeot ավանդական մրցաշարում Դավիթ Նալբանդյանը տոնել է իր առաջին հաղթանակը: В խմբում արգենտինացի թենիսիստը 6:1, 7:5 հաշվով ավելի ուժեղ է եղել Խուան-Կարլոս Ֆերերոյից՝ Իսպանիա: Երկրորդ խաղում Նալբանդյանի մրցակիցն է լինելու Մարկոս Բաղդադիսը՝ Կիպրոս:

А խմբում արգենտինացի Էդուարդո Շվանկն ավելի ուժեղ է գտնվել չիլիացի Ֆերնանդո Գոնսալեսից՝ 7:5 և 6:3:

Դեկտեմբերի 16-ին կկայանան Մարկոս Բաղդադիս (Կիպրոս)- Խուան-Կարլոս Ֆերերո, ինչպես նաև Ֆերնանդո Գոնսալես-Գաել Մոնֆիս՝ (Ֆրանսիա) խաղերը: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին: