16 դեկտեմբերի 2011 - 14:09 AMT
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱԻ» տնօրեն. Կենսաթոշակային գումարները օլիգարխների գումարներ չեն

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսան բանակցություններ է վարում պոտենցիալ էմիտենտների հետ, որպեսզի նրանց նախապատրաստի թոշակային միջոցների հոսքին՝ համապատասխան գործիքների ներմուծման և կիրառման հաշվին: Այդ մասին Երևանում դեկտեմբերի 16 լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: «Խոսքը գնում է այն բաժնետոմսերի, պարտատոմսերի մասին, որոնք հնարավոր կլինի ներդնել»,-մանրամասնել է նա:

Ինչպես կարծում է բորսայի տնօրենը, այսօրվա դրությամբ Հայաստանում դեռևս գրանցված չէ ոչ մի մասնավոր ֆոնդ, սակայն կան ընկերություններ, որոնք նախապատրաստում են ծրագիրը, ուսումնասիրում են հայկական շուկան, որը, բացի այդ, բավականաչափ մեծ չէ: «Ծրագրում ենք, որ 2012թ կպատրաստվի նրանց գործունեության համար համապատասխան բազա»,-ընդգծել է նա: Այս առնչությամբ Կոնստանտին Սարոյանը հավելել է, որ ծրագրվում է ներգրավել համաշխարհային առաջատար օպերատորների, որոնք ունեն կենսաթոշակային հիմնադրամների կառավարման բազմամյա փորձ, որոնք, հնարավոր է, կաշխատեն տեղի կազմակերպություների հետ համատեղ: «Ամբողջ հարցը Հայաստանում համաշխարհային բրենդերի հետաքրքրությունն առաջացնելու մեջ է, քանի որ թոշակային գումարները օլիգարխների գումարներ չեն: Դրանք մեր գումարներն են, որոնք պետք է կառավարվեն մասնագետ մասնակիցների կողմից»,- հայտարարել է նա:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր տնօրենի կարծիքով, երկրում գործում է բավականին խիստ օրենսդրություն, որը բարձր պահանջներ է ներկայացնում կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներին: «Հարցը էկոնոմիկայի պատրաստության և ներդրումային գործիքների մեջ է, քանի որ այժմ ռեալ կան միայն պետական պարտատոմսեր, իսկ մենք աշխատում ենք ընկեերությունների հետ, որպեսզի այդ արժեթղթերն այլընտրանք ունենան»,-ասել է նա: