Վրաստանը հավաստիացնում է, որ կվերականգնի գազատարը ամենասեղմ ժամկետներում

Վրաստանը հավաստիացնում է, որ կվերականգնի գազատարը ամենասեղմ ժամկետներում

PanARMENIAN.Net - Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունը, վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:

Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---