Էրդողանը Սարկոզիին սպառնում է վատթարացող հարաբերություններով

Էրդողանը Սարկոզիին սպառնում է վատթարացող հարաբերություններով

PanARMENIAN.Net - Ֆրանսիան չպտեք երկկողմ հարաբերությունները զոհաբերի քաղաքական հաշվարկների պատճառով: Այդ մասին ասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ուղղված ուղերձում՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման հետ, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Հայոց ցեղասպանության հարցն, ըստ Էրդողանի, շատ ցավոտ է Թուրքիայի համար:

Էրդողանը նշել է նաև, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմի պահանջներից:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով Ցեղասպանության ժխտման համար սահմանվում է 1 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---