16 դեկտեմբերի 2011 - 16:32 AMT
Աշխարհահռչակ ջութակահար Ռոման Սիմովիչը ելույթ կունենա Երևանում

2012 թ-ի հունվարի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երևանում ելույթ է ունենալու հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչի հետ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա նաև ասաց, որ համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու է ավստրիացի կոմպոզիտոր Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի ջութակի կոնցերտը:

Ռոման Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է: Նա համարվում է ժամանակի ամենավիրտուոզ ջութակահարներից մեկը, ով հիանալի կերպով զգում է երաժշտությունը: Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում և նվագախմբերի հետ, հաղթել բազմաթիվ մրցույթներում: Նրան տարբեր լրատվամիջոցները կնքել են տարբեր մականուններով, որոնք ներկայացնում են Սիմովիչ անհատին և երաժիշտին: