16 դեկտեմբերի 2011 - 17:17 AMT
Թուրքիան հիշեցրել է Ադրբեջանին, որ սատարում է ղարաբաղյան հակամարտության հարցում

Թուրքիան միշտ կսատարի Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում, Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլիջը: «Քանի որ մենք արդարության կողմնակիցներ ենք»,-հավելել է նա: Ըստ դեսպանի, Թուրքիան պատրաստ է բացել սահմանը Հայաստանի հետ, սակայն դրա համար հարկավոր է կատարել հայտնի պայմանները:

«Եթե այդ պայմանները չկատարվեն, խոսք չի կարող լինել հարաբերություններ հաստատելու մասին»,-ասել է Քըլիջը: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ չի բացի սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: